Հոդվածներ

Նաչոն մոտ է «Ռեալից» հեռանալուն
13.06.2024
979 0

L’Equipe-ի փոխանցմամբ, Նաչո Ֆերնանդեսը մոտ է «Ալ-Իթիհադ» տեղափոխվելուն, չնայած այն ամենին, որ ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ նրա ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Նասրը»։

Այդ ամենով պայմանավորված, «Ռեալը» կարող է արագացնել նոր պաշտպանի փնտրտուքները։ Հավակնորդներից մեկը Լենի Յորոն է։ «Ռեալը» արդեն տևական ժամանակ է, ինչ հետաքրքրված է «Լիլի» 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։

Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում Նաչոն «Ռեալի» կազմում անցկացրել է 29 հանդիպում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված