Հոդվածներ

Հեռացողները
05.06.2022
2544 0

«Ռեալն» այս ամառ կարող է մնալ միանգամից 9 երկարամյա ֆուտբոլիստների։ Իսկոն, Բեյլն ու Մարսելոն հաստատել են, որ հեռանում ազատ գործակալի կարգավիճակով ու արդեն նոր թիմերի փնտրտուքների մեջ են։ Ակումբում նաև կան այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք գործող պայմանագիր ունեն, սակայն նրանց ապագան շատ մշուշոտ է։

Սեբալյոս (պայմանագիրը՝ մինչև 2023 թվականը). Ֆուտբոլիստը դեռ մտածում է իր ապագայի շուրջ. մի կողմից նա Անչելոտիի վստահությունն է շահել, որը հաջորդ մրցաշրջանում նրան ցանկանում է թիմի կազմում տեսնել, մյուս կողմից էլ Սեբալյոսը ցանկանում է ԱԱ 2022-ին մասնակցել ազգային հավաքականի հետ և դրա համար շատ խաղաժամանակ է հարկավոր։

«Բետիսը» կարող է իր սանի նոր կանգառը դառնալ, սակայն «սերուցքայինները» չեն ցանկանում նրան անվճար բաց թողնել, ուստի «վարունգները» ստիպված կլինի իրենց կազմի ներկայիս ֆուտբոլիստներից մեկից ազատվել։

Ցանկացած պարագայում, Սեբալյոսի ապագան կորոշվի առաջիկա շաբաթների ընթացքում։

Ասենսիո (պայմանագիրը՝ մինչև 2023 թվականը). Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» երրորդ լավագույն ռմբարկուն դեռ չի կողմնորոշվել ապագայի հարցում։ Նա վայելում է Անչելոտիի վստահությունը, սակայն ֆուտբոլիստը հայտարարել էր, որ ցանկանում է ավելի կարևոր դեր ստանձնել թիմում։

Տրանսֆերային շուկայում կան թիմեր, որոնք հետաքրքրված են Ասենսիոյի ծառայություններով։ Նրա գործակալ Մենդեշը ոչ միայն «Ռեալի» հետ է բանակցություններ վարում, այլ նաև այլ ակումբների առաջարկներ է դիտարկում։

Մարիանո (պայմանագիրը՝ մինչև 2023 թվականը). Դոմինիկացին «Ռեալի» ղեկավարությանը ծանուցել է, որ պատրաստ է այս ամառ հեռանալ։ Անցյալ տարի Մարիանոն չցանկացավ «Ռայո Վալյեկանո» տեղափոխվել։

Լունին (պայմանագիրը՝ մինչև 2024 թվականը). Դարպասապահը ցանկանում է լքել ակումբը՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու ակնկալիքով։

Յովիչ (պայմանագիրը՝ մինչև 2025 թվականը). Սերբիայի հավաքականի հարձակվողը հասկանում է, որ չի մտնում մարզչական շտաբի ծրագրերի մեջ, այդ պատճառով էլ պատրաստ է լքել «Ռեալը»։ Նրանով «Միլանն» է հետաքրքրված, ինչպես նաև Բունդեսլիգայի մի քանի ակումբներ։

Վալյեխո (պայմանագիրը՝ մինչև 2025 թվականը). Իսպանացին ցանկանում է մնալ «Ռեալում»։ Նա դեմ չէ ռոտացիայի ֆուտբոլիստ համարվելուն։

Հարկ է նշել, որ կան ֆուտբոլիստներ, որոնց ապագան ավելի ուշ կվճռվի. Օդրիոսոլան, Կուբոն, Ռեյները, Բրահիմը, Մայորալը, Չուստը. Ֆ. Գարսիան («Ռեալը» պահպանել է ֆուտբոլիստի 50 տոկոս իրավունքները), Դե Ֆրուտոսը («Ռեալը» պահպանել է ֆուտբոլիստի 50 տոկոս իրավունքները):


Ամենակարդացված