• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի․ «Նրա շնորհիվ մենք մոտ ենք Պրիմերան հաղթելուն և ՉԼ–ի կիսաեզրափակիչում ենք»

Հոդվածներ

Անչելոտի․ «Նրա շնորհիվ մենք մոտ ենք Պրիմերան հաղթելուն և ՉԼ–ի կիսաեզրափակիչում ենք»
04.05.2024
4132 0

Իսպանիայի առաջնության 34–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը 3–0 հաշվով առավելության հասավ «Կադիսի» նկատմամբ։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը

«Մենք շատ մոտ ենք Լա լիգայում հաղթանակին և կարծում եմ, որ արժանի ենք դրան։ Այսօր մենք չեն նշի հավանական չեմպիոնական տիտղոսը, քանի որ չորեքշաբթի կարևորագույն հանդիպում է սպասվում։ Մենք պետք է համբերությամբ լցվենք և սպասենք։ Մենք կարող ենք չեմպիոնությունը նշել մյուս կիրակի։ Կարծում եմ՝ երկրպագուները կհասկանան մեր որոշումը։ Բելինգեմի գոլը վերջին «Էլ Կլասիկոյում» (3-2) առանցքային էր Պրիմերայում հաղթանակի համար»։

«Բավարիայի» դեմ պատասխան խաղում պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը։ Մենք այս հանդիպմանն ենք մոտենում մեծ խանդավառությամբ և հասկանում ենք, որ մեր երկրպագուները մեզ կօգնեն»։

«Կուրտուան շատ կարևոր է մեզ համար, բայց մենք ունենք նաև Լունին, որը տպավորիչ մրցաշրջան է անցկացնում։ Անդրեյի խաղի շնորհիվ մենք մոտ ենք Պրիմերան հաղթելուն և ՉԼ–ի կիսաեզրափակիչում ենք։ Տիբոն լավ դրսևորեց իրեն 1–ը 1–ի դեմ պայքարում»։

«Գյուլերը շատ երիտասարդ է։ «Կադիսի» դեմ խաղում նա բավարար մակարդակի վրա էր, քիչ–քիչ մենք սերնդափոխություն կիրականացնենք թիմում։ Մեր երիտասարդությունը աճում է, իսկ փորձառու ֆուտբոլիստները շարունակում են նախկին խաղամակարդակով հանդես գալ։

«Ռեալ Մադրիդը» ինձ կրկին հրավիրել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնին՝ հաղթելու համար, այլ ոչ թե երիտասարդ ֆուտբոլիստներին խաղաժամանակ տալու համար»։


Ամենակարդացված