Հոդվածներ

«Ռեալը» վստահ հաղթանակ տոնեց «Կադիսի» նկատմամբ (տեսանյութ)
04.05.2024
1294 0

Իսպանիայի առաջնության 34–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը 3–0 հաշվով առավելության հասավ «Կադիսի» նկատմամբ։

«Արքայական ակումբից» երկրորդ խաղակեսում աչքի ընկան Բրահիմ Դիասը (51'), Ջուդ Բելինգեմը (68'), որը մտել էր փոխարինման և Խոսելուն (90+3')։

«Ռեալն» այս հաղթանակից հետո վաստակել է 87 միավոր և արդեն այս տուրում կարող է ձևակերպել չեմպիոնությունը, եթե «Բարսելոնա» – «Ժիրոնա» (04.05.2024 20:30) խաղում Չավիի թիմը միավորներ կորցնի։

Հաջորդ տուրում «Արքայական ակումբը» կհյուրընկալվի «Գրանադային» (11.05.2024 20:30)։

ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ամենակարդացված