Հոդվածներ

Բերնարդու. ««Ռեալը» տարօրինակ թիմ է»
29.04.2024
1727 0

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան զարմացած է Մադրիդի «Ռեալի» մոգականությունից ու համարում է, որ «Արքայական ակումբը տարօրինակ թիմ է:

««Ռեալը» տարօրինակ թիմ է: Երբեմն թվում է, թե վերահսկում ես խաղը, սակայն նրանք չգիտես որտեղից 2 անգամ հակագրոհում են ու խփում 2 գոլ: Կարծում եմ դա նրանից է, որ այդ թիմի ֆուտբոլիստներն անհատապես շատ լավն են, այնքան ուժեղ և արագ են հակագրոհների ժամանակ, որ կանգնեցնելն անհնարին է դառնում»,- պորտուգալացու խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունում «Ռեալը» 11-մետրանոցներով հաղթահարել էր «Սիթիի» արգելքը, իսկ Բերնարդուն վրիպել էր նշակետից:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված