Հոդվածներ

Կլոպ. «Կարծես թե «Ռեալը» մեր ճակատագիրն է»
06.05.2022
3063 0

Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման մասին։

«Երբ մենք 2018 թվականին պարտվեցինք այդ եզրափակիչը, իմ իդեալական որոշումն էր «Ռեալին» ևս մեկ անգամ հանդիպելը։

Կարծես թե՝ «Ռեալը» մեր ճակատագիրն է։ «Ռեալի» եզրափակիչ դուրս գալը տարօրինակ ստացվեց, «Մանչեսթեր Սիթիի» բախտը չբերեց։ «Ռեալը» հաղթահարեց ՊՍԺ-ի, «Չելսիի» ու «Մանչեսթեր Սիթիի» արգելքը։ Եթե դուք նման թիմերի դուրս եք թողնում պայքարից, ապա հաստատ արժանի եք եզրափակիչին։ Այո, հանդիպումը հիանալի է ստացվելու։

Ակնհայտ է, որ մենք երջանիկ չէինք 2018 թվականին եզրափակիչում կրած պարտությունից հետո։ Ես ուրախ եմ, որ «Լիվերպուլը» խաղալու է այնտեղ, մենք կփորձենք հաղթել, բայց մինչ այդ մենք դեռ շատ հանդիպումներ ենք անցկացնելու»,- ասել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը։

2018 թվականին «Լիվերպուլն» ու «Ռեալը» հանդիպել էին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Իսպանական ակումբը հաղթել էր 3-1 հաշվով։ Այս տարի թիմերը ՉԼ-ի եզրափակիչում կմրցեն Փարիզում՝ մայիսի 28-ին։


Ամենակարդացված