Հոդվածներ

Մբապե. «ՊՍԺ-ն պառակտված ակումբ է»
08.07.2023
5683 0

Կիլիան Մբապե. «Չգիտեմ, թե ինչ պետք է անի ՊՍԺ-ն, որ հաղթի Չեմպիոնների լիգան, այդ հարցն ինձ մի տվեք: Մենք արել ենք այն ամենն, ինչ կարողացել ենք: Այդ հարցը տվեք այն մարդկանց, ովքեր կառուցել են այս թիմն ու ակումբը:

Ես մարզիկ եմ, որը միշտ խաղում է հաղթանակի հասնելու համար: Կարևոր չէ, թե ում հետ եմ ես խաղում, ինչ մարզաշապիկով, ես միշտ խաղում եմ հաղթելու համար՝ այդ թվում նաև Չեմպիոնների լիգան: Իմ հաղթանակների քաղցը չի հագենում:

Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որը նորմալ է համարում քո ձեռքբերումները և պահանջում է ավելին: Կարծում եմ, որ ՊՍԺ-ում խաղալն ինձ այդքան էլ չի օգնում, քանի որ թիմը պառակտված է, ակումբը պառակտված է, բայց դա ինձ չի անհանգստացնում, քանի որ ես գիտեմ՝ ինչ եմ անում»:


Ամենակարդացված