• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Դևիսի տրանսֆերը մտել է փակուղի. Նրա տեղափոխությունը «Ռեալ» քիչ հավանական է

Հոդվածներ

Դևիսի տրանսֆերը մտել է փակուղի. Նրա տեղափոխությունը «Ռեալ» քիչ հավանական է
28.04.2024
786 0

Ալֆոնսո Դևիսի տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները մտել են փակուղի։ 

Relevo-ի փոխանցմամբ, խնդիրը ֆուտբոլիստի մեջ չէ, քանի որ «Ռեալում» կարծում են, որ նա իր դիրքում այս պահին լավագույններից մեկն է աշխարհում։ Բայց որոշ հանգամանքներից ելնելով, նշվում է, որ նրա տեղափոխությունը «Ռեալ» այս ամռանը քիչ հավանական է, սակայն ոչ բացառված։ 

Մի քանի ամիս առաջ «Ռեալն» ու Դևիսը բանավոր համաձայնություն են ձեռք բերել տեղափոխության վերաբերյալ։ Ֆուտբոլիստն անձամբ ցանկանում է հանդես գալ «Արքայական» ակումբի կազմում։ Բայց այս պահին նրա տրանսֆերը հավանական կլինի, եթե թիմից հեռանա Ֆերլան Մենդին, կամ «Ռեալը» վաճառի իր ֆուտբոլիստներից մի քանիսին։

2025 թվականի ամռանը կանադացու գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է։ Այս պահին ավելի հավանական է համարվում այն տարբերակը, որ նա ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա մյունխենյան ակումբից հաջորդ ամռանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված