Իսպանիայի առաջնության 4–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Ռեալ Սոսիեդադին» և հաղթեց 2։1 հաշվով։
«Արքայական ակումբից» աչքի ընկան Կիլիան Մբապեն (12') և Արդա Գյուլերը (44'), տանտերերից 11–մետրանոցը դիպուկ իրացրեց Միկել Օյարսաբալը (56')։
Առաջին խաղակեսում կարմիր քարտ ստացավ և խաղադաշտից հեռացվեց (32') Դին Հաուսենը՝ «վերջին հույսի» խախտման համար։ Այնուամենայնիվ, դա ամենևին էլ «վերջին հույսի» խախտում չէր։
Խաբի Ալոնսոյի թիմը 4 տուրերից հետո 100 տոկոսանոց արդյունք է գրանցել՝ 4 հաղթանակ, 12 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Հաջորդ տուրում «Ռեալը» տանն ուժերը կչափի «Էսպանյոլի» հետ (20.09.2025, 18:15):