Հոդվածներ

Մոդրիչը՝ Ա Սերիայի ու Լա լիգայի տարբերության մասին
12.12.2025
266 0

«Ռեալի» լեգենդ, «Միլանի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատմել է, թե ինչում է կայանում տարբերությունը Իտալիայի Սերիա Ա-ի և Իսպանիայի Լա Լիգայի միջև։ Մոդրիչը «ռոսսոներիներին» միացել է 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Մինչ այդ խորվաթ կիսապաշտպանը հանդես էր գալիս «Ռեալում», որի կազմում նվաճել է բազմաթիվ տիտղոսներ։

«Ի՞նչն է տարբերությունը իտալական և իսպանական ֆուտբոլի միջև։ Ավելի հեռվից նայելով՝ դուք, հնարավոր է, չեք պատկերացնում, թե որքան բարդ է Սերիա Ա-ն, բայց վստահեցնում եմ՝ սա շատ կոշտ և մրցակցային լիգա է։ Ես չեմ զարմացել, որովհետև պատրաստ էի․ Սերիա Ա-ն ճանաչում եմ դեռ մանկուց, երբ հեռուստացույցով դիտում էի իտալական առաջնության հանդիպումները, և այս բոլոր տարիներին շարունակում էի հետևել խաղերին։ Գիտեի՝ ինչ սպասել այստեղ և լիովին պատրաստ էի դրան», — Մոդրիչի խոսքերը փոխանցում է La Gazzetta dello Sport-ը։


Fanat, Reralmadrid.am


Ամենակարդացված