Լուրեր

Կարվախալն աջակցել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստին
20.03.2024
1725 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալն աջակցել է «Բարսելոնայի» կիսապաշտպան, Իսպանիայի հավաքականում իր թիմակից Պեդրիին, որը վնասվածք է ստացել։

«Ամուր գրկում եմ Պեդրիին։ Հուսով եմ, որ նա կկարողանա մասնակցել Եվրո–2024–ին։ Նա շատ երիտասարդ է և առջևում երկար կարիերա ունի։ Վստահ եմ, որ նա դուրս կգա այս իրավիճակից»,– Կարվախալի խոսքը մեջբերում է  COPE–ը։

Հիշեցնենք, որ մարտի սկզբին 21–ամյա ֆուտբոլիստի վնասվածքը երկրորդ անգամ կրկնվեց ընթացիկ մրցաշրջանում։