Լուրեր

Ժոզե Մոուրինյոն կարող է վերադառնալ «Ռեալ»
17.11.2023
1646 0

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հաղորդում է Todofichajes-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կառլո Անչելոտին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Արքայական ակումբից»: Մադրիդցիների ղեկավարությունը հետաքրքրված է կա՛մ Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի, կա՛մ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատանքով:

Այնուամենայնիվ, գերմանական ակումբը մտադիր չէ բաց թողնի Ալոնսոյին և Մոուրինյոյի նշանակումն ավելի հավանական տարբերակ է:

Հիշեցնենքն, որ Մոուրինյոն «Ռոման» գլխավորում է 2021 թվականից, իսկ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը: