Մադրիդի «Ռեալը» պաշտոնական կայքում հայտնել է էդուարդո Կամավինգայի առողջական վիճակի մասին։
Ֆրանսիացին բաց էր թողել «սերուցքայինների» վերջին 6 հանդիպումները՝ ներառյալ Իսպանիայի գավաթի եզրափակիչը։
«Էդուարդո Կամավինգայի բուժզննումից հետո նրա մոտ ախտորոշվել է աջ կոճի ձգում։ Ակումբը հետևում է ֆուտբոլիստի առողջական վիճակին»,– ասվում է ակումբի հայտարարության մեջ։