• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Խոսելուն պատասխանել է հակամադրիդիզմի վերաբերյալ հարցին

Լուրեր

Խոսելուն պատասխանել է հակամադրիդիզմի վերաբերյալ հարցին
21.03.2024
916 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն խոսել է հակամադրիդիզմի և «սերուցքայինների» նկատմամբ ատելություն տածելու թեմայով։

«Դա բավականին տգեղ խոսք է, սակայն ես հասկանում եմ, որ ոմանց հաճելի չէ տեսնել աշխարհի լավագույն թիմին ամեն տարի աճ գրանցելուց։ Դա ոչ թե ինչ–որ մեկի օգնության շնորհիվ է, այլ ակումբի աշխատանքի։

Այս թիմն աշխարհում լավագույնն է նրանով, թե ինչ է անում, ինչպես է վերաբերվում մարդկանց։ «Ռեալը» աշխարհի ամենասիրելի թիմն է։ 

Երբ մենք ժամանում ենք Սաուդյան Արաբիա, ստադիոնի 80 տոկոսը «Ռեալի» մարզաշապիկով է։ Ես նման բան տեսել եմ նաև այլ վայրերում, Ամերիկայում նույնպես այդպես է։ Այս փաստը ծանր են տանում մյուս ակումբները»,– Խոսելուի խոսքը մեջբերում է ABC–ն։