• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ֆրանսիայի նախագահը կարող է ազդել «Ռեալի» որոշման վրա

Լուրեր

Ֆրանսիայի նախագահը կարող է ազդել «Ռեալի» որոշման վրա
22.03.2024
1357 0

Մադրիդի «Ռեալը» որոշել է իր կազմում հանդես եկող ֆրանսիացի ֆուտբոլիստներին չթողնել՝ մասնակցելու Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին, հաղորդւոմ է Sport.es–ը։

Այդ որոշումը կարող է նաև տարածվել Մբապեի վրա, որը, ըստ որոշ տեղեկությունների, պայմանագիր է համաձայնեցրել «Արքայական ակումբի» հետ։ Ֆուտբոլիստը ի սկզբանե լրջորեն տրամադրված էր մասնակցելու այդ մրցաշարին։

Եթե «Ռեալը» Մբապեի հարցում զիջումների չգնա, ապա գործին կարող է անձամբ խառնվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը կփորձի «սերուցքայիններին» համոզել, որ 25–ամյա ֆուտբոլիստը մասնակցի Օլիմպիական խաղերին։ 

Փարիզի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26–ից օգոստոսի 11–ը։