• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Լապորտա․ «Մբապեն խնդիրներ կառաջացնի «Ռեալի» հանդերձարանում»

Լուրեր

Լապորտա․ «Մբապեն խնդիրներ կառաջացնի «Ռեալի» հանդերձարանում»
22.03.2024
1164 0

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Մբապեի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։

«Ես «Ռեալին» չեմ նախանձում Մբապեի՝ այդ թիմ հնարավոր տեղափոխոթւյան համար, քանի որ ֆրանսիացու աշխատավարձը կփչացնի մթնոլորտը նրանց հանդերձարանում։

Բացի այդ, նրանք այլ խնդիրներ նույնպես կունենան․ կան ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս միևնույն դիրքում, հետևաբար նրանցից մեկը պետք է հեռանա։

Իսկ առհասարակ, հայտնի չէ, թե արդյոք Մբապեն կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ»,– Լապորտայի խոսքը մեջբերում է Radio MARCA–ն։