Լուրեր

Էնդրիկը 6-րդ գոլն է խփել մրցաշրջանում (տեսանյութ)
12.06.2023
4079 0

Մադրիդի «Ռեալի» ապագա նորեկ, բրազիլացի Էնդրիկը «Սան Պաուլու» - «Պալմեյրաս» (0-2) խաղում դաշտ է մտել 69-րդ րոպեին, իսկ 9 րոպե անց դարձել գոլի հեղինակ:

Հարձակվողի հաշվին արդեն 6 գոլ կա գրանցված ընթացիկ մրցաշրջանում (25 խաղ, 1147 րոպե):

Համաձայն ԶԼՄ-ների՝ «Ռեալը» 16-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքը ձեռք է բերել «Պալյմերասից» 35+25 միլիոն եվրոյի դիմաց, ինչպես նաև 12 միլիոն եվրո կվճարի բրազիլիայի հարկային մարմիններին: Էնդրիկը «Ռեալին» կմիանա 2024 թվականի ամռանը:

Գոլի տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ