• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալը» պատրաստ է ահռելի գումար վճարել գերմանացի ֆուտբոլիստի համար

Լուրեր

«Ռեալը» պատրաստ է ահռելի գումար վճարել գերմանացի ֆուտբոլիստի համար
05.04.2024
1774 0

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերի» 20–ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ծառայություններով և պատրաստ է նրա համար վճարել 100 միլիոն եվրո, հաղորդում է Planeta Real Madrid–ի լրագրող Անտոնիո Գոնսալես Գալիարդոն։

Այս տրանսֆերը չի կայանա 2025–ից շուտ, քանի որ այս պահին գերմանացին ցանկանում է շարունակել ելույթները «Բայերում»։

Վիրցի տրանսֆերին հավակնում է նաև «Մանչեսթեր Սիթին», սակայն մադրիդցիներն առավելություն ունեն, քանի որ սպասվում է, որ առաջիկա տարիներին «Բայերի» ներկայիս գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կգլխավորի «Արքայական ակումբը» և կհրավիրի ֆուտբոլիստին։

Ընթացիկ մրցաշրջանում Վիրցը մասնակցել է 38 խաղի, դարձել է 13 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված