«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան և ավագ Սթիվեն Ջերարդը խոսել է Տրենտ Ալեքսանդր–Առնոլդի՝ «Ռեալ Մադրիդ» տեղափոխության մասին։
«Ցանկացած ֆուտբոլիստ հետաքրքրվում է, երբ նրա հետևից գալիս են «Բարսելոնան» կամ «Ռեալ Մադրիդը»։ Դա ճիշտ է, որ «Ռեալը» Մոուրինյոյի օրոք հետաքրքված էր իմ ծառայություններով։
Դա գրավեց իմ ուշադրությունը, քանի որ «Ռեալն» էր։ Կարևոր չի՝ ով ես, եթե ակումբները գալիս են, սկսում ես մտածել։ Դա է պատճառը, որ ես հասկանում եմ Տրենտին։ Նրա լավագույն ընկերը հանդես է գալիս այնտեղ։
Հնարավոր է, որ նա նոր մարտահրավերների կարիք էր զգում, քանի որ ամեն ինչ հաղթել է «Լիվերպուլում», սակայն ինչ–որ առումով ես նրան չեմ հասկանում։
Ես երբեք չէի վարվի նրա նման»,– ասել է Ջերարդը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդի փոդքասթում։