• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Պեպե․ «Հուսով եմ՝ Ալոնսոյի մոտ ամեն ինչ կստացվի «Ռեալում»

Լուրեր

Պեպե․ «Հուսով եմ՝ Ալոնսոյի մոտ ամեն ինչ կստացվի «Ռեալում»
13.10.2025
92 0

«Սերուցքայինների» նախկին պաշտպանի հարցազրույցից հատվածներ

«Երբ Մոուրինյոն ղեկավարում էր «Ռեալը», Ալոնսոն նրանից շատ մարտավարական հարցերի մասին էր տեղեկություն հարցնում, հաճախ էր շփվում նրա հետ, ինչպես նաև Ժոզեին ասում իր կարծիքը։

Հիմա Խաբին լուրջ մարտահրավեր է ստանձնել «Ռեալում»։ Հույս ունեմ, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի, իսկ ակումբը կշարունակի հաղթել։

«Ես աշխատել եմ Անչելոտիի հետ, նա հիանալի մարդ է։ Հույս ունեմ, որ նա հրաշալի կղեկավարի Բրազիլիայի հավաքականը, քանի որ ես սիրում եմ այդ երկիրը, ինչպես նաև Կառլոյի ընկերն եմ։

Բրազիլիան հրաշալի կազմ ունի, սակայն կազմակերպվածության պակաս կա, իսկ դա կարևոր գործոն է ժամանակակից ֆուտբոլում»։

«Երկրպագուներիս համար շատ դժվար կլինի հեռուստացույց միացնելը, երբ Ռոնալդուն որոշի ավարտել կարիերան»։