Իսպանիայի առաջնության 6–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցեց «Լևանտեի» հետ և հաղթեց 4։1 հաշվով։
Ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեն դարձավ դուբլի հեղինակ և Լա լիգայում իր խփած գոլերի թիվը հասցրեց 38–ի։
Այս ցուցանիշով նա շրջանցեց Զինեդին Զիդանին և Իսկոյին, որոնք 37 գոլ են խփել և ակումբի պատմության մեջ բարձրացավ 42–րդ հորիզոնական՝ հավասարվելով Լուիշ Ֆիգուին և Դավոր Շուկեին։ Ռեկորդակիրը Ռոնալդուն է՝ 311 գոլ։
Ֆրանսիացիների շրջանում Մբապեն արդեն երկրորդ տեղն է զբաղեցնում, ռեկորդակիրը Կարիմ Բենզեման է՝ 238 գոլ։