• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալը» պատրաստ է Ասենսիոյին նոր պայմանագիր առաջարկել՝ տարեկան 4.5 մլն եվրո աշխատավարձով

Լուրեր

«Ռեալը» պատրաստ է Ասենսիոյին նոր պայմանագիր առաջարկել՝ տարեկան 4.5 մլն եվրո աշխատավարձով
25.02.2022
2904 0

«Ռեալն» ու Մարկո Ասենսիոն նոր պայմանագրի հարցով բանակցություններ են վարում։

Մադրիդյան ակումբն ամռանը ցանկանում է իմանալ՝ արդյոք 25-ամյա կիսապաշտպանը մնալու է, քանի որ գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2023 թվականը։ Եթե իսպանացի որոշի հեռանալ, ապա «Ռեալը» հաջորդ ամառ կվաճառի նրա տրանսֆերային իրավունքները՝ անվճար բաց չթողնելու համար։

Ասենսիոն ցանկանում է մնալ «Ռեալում», սակայն աշխատավարձի բարձրացում է պահանջում։ «Ռեալը» ֆուտբոլիստին արդեն 4 տարվա պայմանագիր է առաջարկել, սակայն նույն աշխատավարձով՝ տարեկան 4.5 մլն եվրո։ Եվս 1.5 մլն եվրո նախատեսված են հավելավճարներ։

Ֆուտբոլիստի ներկայացուցիչներն ասում են, որ Անգլիայում նրան ավելին են առաջարկում՝ տարեկան 7 մլն եվրո։ «Ռեալը» մտադիր չէ այդքան աշխատավարձ վճարել։

Մարկոն «Յուվենտուսից», «Բավարիայից» ու «Բորուսիայից» ու մի քանի անգլիական ակումբներից առաջարկ ունի։

Եթե Ասենսիոն որոշի հեռանալ, ապա «Ռեալը» նրա դիմաց մոտ 50 մլն եվրո կպահանջի։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Ռեալի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ։