Մադրիդի «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն պատմության առաջին ֆուտբոլիստ–միլիարդատերն է, հաղորդում է Bloomerg–ը։
40–ամյա պորտուգալացու կարողությունը գնահատվում է 1․4 միլիարդ եվրո։
Այս գումարի մեջ են մտնում հովանավորների հետ պայմանագրերը, ակումբի աշխատավարձը և կոմերցիոն գործունեությունից եկամուտները։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն այս պահին հանդես է գալիս «Ալ Նասրում» և 111 խաղում խփել է 98 գոլ։