Մադրիդի «Ռեալը» կարող է ձեռք բերել Գերմանիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Նիկո Շլոտերբեկի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է Bild–ը։
«Արքայական ակումբը» տրանսֆերի համար մղվող պայքարում մրցակցում է «Բարսելոնայի» հետ։
«Ռեալում» հետաքրքրված են գերմանացու ծառայություններով, քանի որ Ռաուլ Ասենսիոն կայուն հանդես չի գալիս, իսկ 2026 թվականին լրանում է Անտոնիո Ռյուդիգերի և Դավիդ Ալաբայի պայմանագրի ժամկետը։