Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը խոսել է «Ռեալի» դեմ կայանալիք խաղի մասին։
«Շատ կարևոր է քրտնաջան աշխատելը, որպեսզի հաջողությունը պահպանվի։ Առջևում «Ռեալի» դեմ խաղն է և մենք պետք է կենտրոնանանք այդ խաղի վրա։
Մեր երկրպագուների աջակցությամբ կփորձենք առավելագույնը ցուցադրել և երեք կարևոր միավոր վաստակել»,– Ալվարեսի խոսքը մեջբերում է Marca–ն։
Հիշեցնենք, որ «Ատլետիկո» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17–ին «Մետրոպոլիտանոյում»։ Հանդիպման սկիզբը՝ Երևանի ժամանակով 18։15–ին։