• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ռաուլի թիմի տպավորիչ քամբեքը. «Ռեալ Մադրիդ Կաստիլյա» - «Բարսելոնա Բ»՝ 3-0 (տեսանյութ)

Լուրեր

Ռաուլի թիմի տպավորիչ քամբեքը. «Ռեալ Մադրիդ Կաստիլյա» - «Բարսելոնա Բ»՝ 3-0 (տեսանյութ)
12.06.2023
5911 0

Սեգունդայի փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» երիտասարդական կլասիկոյում 3-0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»՝ իրականացնելով տպավորիչ քամբեք, քանի որ առաջին խաղում 2-4 հաշվով պարտություն էր կրել:

Որոշիչ գոլը խփեց Սերխիո Արիբասը: 21-ամյա կիսապաշտպանը հանդիպման 95-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրանոցը: Դրանից հետո «սերուցքայինները» վազեցին երկրպագուների հետ նշելու հաջողությունը:

Ֆուտբոլիստները ցատկեցին տրիբունայի մետաղական կոնստրուկցիաների վրա, որը չդիմացավ ճնշմանը և փլուզվեց: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

ESPN-ի հաղորդմամբ, լուրջ վնասվածք ստացել է միայն մեկ երկրպագու և «սերուցքայինների» բուժանձնակազմը ժամանակին օգնություն է ցույց տվել նրան:

Միջադեպի տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

Երրորդ դիվիզիոն, Սեգունդայի փլեյ-օֆֆ, կիսաեզրափակիչի պատասխան խաղ (առաջին հանդիպումը՝ 2-4):

«Ռեալ Մադրիդ Կաստիլյա» - «Բարսելոնա Բ»՝ 3-0 

Գոլերը՝ 1:0 - Դոտոր (21'), 2:0 - Բրավո (78'), 3:0 - Արիբաս (11մ. 90+4՛)

Ասիստենտներ՝ 1:0 - Ա. Մարտին, 2:0 - Գ. Գարսիա

«Ռեալ Մադրիդ Կաստիլյա». Լոպես, Կարիլյո, Մարին, Մարվել, Ռամոն, Ա. Մարտին (Բրավո, 74՛), Մ. Մարտին, Դոտոր, Գոնսալես (Արանդա, 74՛), Պաս (Գ. Գարսիա, 59՛), Ա. Ռոդրիգես (Արիբաս, 59՛):

Սեգունդայի ուղեգիր նվաճելու եզրափակիչում «Կաստիլյան» կմրցի «Էլդենսեի» հետ: Առաջին հանդիպումը ֆարմ-ակումբը կանցկացնի տանը՝ հունիսի 18-ին, իսկ պատասխան խաղը՝ 25-ին հյուրընկալվելիս:

Խաղի տեսությունը՝ ԱՅՍՏԵՂ:


Ամենակարդացված