Հարձակվող Մարտին Բրեյթվեյթն, ամենայն հավանականութամբ, կշարունակի ելույթները «Բարսելոնայում»:
Ինչպես հաղորդում է todofichajes.com-ը, կատալոնական ակումբը պլանավորել էր հրաժեշտ տալ դանիացուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը դեմ է այդ որոշմանը:
Բրեյթվեյթը բավականին հաջող է հանդես գալիս վերջին շրջանում ու կարողացել է արժանանալ հոլանդացի մասնագետի վստահությանը:
Ավելի վաղ նշվում էր, որ նա կարող է կարիերան շարունակել Անգլիայում:
Fanat, Realmadrid.am