Լուրեր

«Շախտյոր» - «Ռեալ». Մրցավարական անձնակազմը
10.10.2022
3851 0

ՈՒԵՖԱ-ն հաստատել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Շախտյոր» - «Ռեալ Մադրիդ» Վարշավայում կայանալիք հանդիպման մրցավարական անձնակազմը:

Հանդիպման մրցավար է նշանակվել իսրայելցի Օրել Գրինֆելդը:

Մրցաշարի շրջանակում Գրինֆելդը երրորդ անգամ կսպասարկի «Ռեալի» մասնակցությամբ խաղ: Առաջին անգամ նա «Ռեալի» մասնակցությամբ հանդիպում սպասարկել է 2018/19 մրցաշրջանում, երբ «Սանտիագո Բեռնաբեուում» «Արքայական ակումբը» 2-1 հաշվով հաղթեց Պլզենի «Վկտորիային»: Մյուս խաղը եղել է 2020 թականին Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ (2-2): 

Օրել Գրինֆելդին եզրերում կօգնեն Ռոյ Հասանն ու Իդան Յարկոնին, չորրորդ պաշտոնյան Էյտան Շմուելևիցն է (բոլորը՝ Իսրայելից): Տեսակրկնությունների գծով օգնականն իտալացի Մարկո Դի Բելոն է, որին կօգնի իսրայելցի Դավիդ Ֆուքսմանը:

Խաղը նշանակված է հոկտեմբերի 11-ին, մեկնարկը՝ ժամը 23:00-ին:

Հիշեցնենք, որ 3 խաղից հետո «Ռեալը» 100 տոկոսանոց արդյունքով խմբի առաջատարն է:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված