Լուրեր

Daily Star. Վարանը պահեստային տարբերակ ունի
12.10.2020
984 0

«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը ակումբի ղեկավարությանը տեղյակ է պահել, որ մտադիր է շարունակել ելույթները Մադրիդում:

Ինչպես հաղորդում է Daily Star-ը, եթե կողմերը համաձայնության չգան, ֆրանսիացին կուղևորվի Պրեմիեր լիգա, որտեղ նրան գրկաբաց սպասում է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Transfermarkt-ի տվյալներով՝ Վարանը գնահատվում է 70 մլն եվրո: Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականն, այդ պատճառով էլ գալիք ամառը վճռական է լինելու 27-ամյա ֆուտբոլիստի համար:

Fanat, Realmadrid.am