Լուրեր

Տեբաս. «Ֆուտբոլին պետք չէ այդ կեղծ Սուպերլիգան»
18.12.2023
1200 0

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է Սուպերլիգայի ստեղծման գաղափարը:

«Ես արդեն ասել եմ, որ Սուպերլիգան վերջին օրերին ֆեյք լուրեր է տարածում: Որոշ ԶԼՄ-ներ հավաստիացնում էին, որ «Ցրվենա Զվեզդան» այն ակումբներից է, որի հետ կապ են հաստատել մասնակցության հարցով, բայց արդեն հերքումը կա:

Կարևոր է նշել, որ Սուպերլիգայի առաջին տարբերակը 2021 թվականին է գաղտնի պատրաստվել, իսկ «նոր» Սուպերլիգան, որի մասին խոսվում է 2023-ի դեկտեմբերին, հիմնված է ստի վրա:

Ինչպես ֆուտբոլին պետք չէր Սուպերլիգան 2021-ի ապրիլին, այնպես էլ պետք չէ 2023-ի դեկտեմբերին»,- գրել է Տեբասը X-ում: