• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ֆլորենտինո Պերեսին նկատել են ՊՍԺ-ի նախագահի հետ ընթրելիս

Լուրեր

Ֆլորենտինո Պերեսին նկատել են ՊՍԺ-ի նախագահի հետ ընթրելիս
15.02.2022
3470 0

Լրագրողները «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին նկատել են փարիզյան ռեստորան ժամանելիս, որտեղ նա ընթրել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ։

Հաղորդվում է, որ «Ռեալի» նախագահը 26 րոպե ուշացրել է։ «Սերուցքայինների» ներկայացուցիչներ Էմիլիո Բուտրագենիոն ու Խոսե Անխել Սանչեսը չեն ուշացել։

RMC-ի հաղորդմամբ՝ ընթրիքը տեղի է ունեցել Ելիսեյան դաշտերից ոչ հեռո գտնվող ռեստորանում, սակայն անհայտ է՝ ինչ խոսակցություն է տեղի ունեցել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալ-Խելայիֆին չեղարկել է հանդիպումը՝ «Ռեալի» ու ՊՍԺ-ի միջև առկա լարվածության պատճառով։

Ակումբների միջև հարաբերություններն իրոք բավականին լարված են՝ հաշվի առնելով, որ «Ռեալը» ցանկանում է անվճար ձեռք բերել ՊՍԺ-ի լավագույն ֆուտբոլիստ Մբապեին։ 



Ամենակարդացված