Լուրեր

Կիմիխը՝ Ալաբայի մասին. «Ռեալը» վատ տարբերակ չէ»
21.04.2021
2431 0

«Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը մեկնաբանել է Դավիդ Ալաբայի «Ռեալ» տեղափոխությունը։

Ավստրիացին ամռանը ազատ գործակալ կդառնա։ Հաղորդվում է, որ նա մադրիդյան ակումբի հետ մինչև 2026 թվականը պայմանագիր է համաձայնեցրել։

«Դավիդն այստեղ ամեն ինչ հաղթել է։ Կարող եմ ասել, որ «Ռեալն» անկասկած արժանի ակումբ է։ «Բավարիայից» հետո քայլ առաջ կատարելու շատ տարբերակներ չկան, սակայն «Ռեալը» բացարձակ վատ տարբերակ չէ»,- ասել է Կիմիխը։