• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • ՊՍԺ-ի ծրագիրը. Ինչպես Մբապեին հետ պահել «Ռեալ» տեղափոխվելու մտադրությունից

Լուրեր

ՊՍԺ-ի ծրագիրը. Ինչպես Մբապեին հետ պահել «Ռեալ» տեղափոխվելու մտադրությունից
20.01.2022
3340 0

ՊՍԺ-ն ցանկանում է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ դառնա Զինեդին Զիդան, որն ավելի վաղ աշխատել է Մադրիդի «Ռեալում»։

ՊՍԺ-ի կատարցի սեփականատերերը ցանկանում են Զիդանի նշանակումով համոզել Կիլիան Մբապեին՝ ևս մեկ տարի մնալ ակումբում։

23-ամյա հարձակվողը ցանկանում է «Ռեալ» տեղափոխվել, սակայն ՊՍԺ-ն փորձում է նրան ստիպել կասկածել տեղափոխության նպատակահարմարության հարցում՝ հաղորդում է Sports.fr-ի լրագրող Աբդելա Բուլման։

Հաղորդվում է, որ Զիդանի նշանակման հարցում դեռ վերջնական որոշում կայացված չէ։

Այս մրցաշրջանում ֆրանսիացին ՊՍԺ-ի կազմում անցկացրած 26 խաղում դարձել է 19 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված