• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալի» ու Վինիսիուս Ժունիորի բանակցությունները մտել են փակուղի

Լուրեր

«Ռեալի» ու Վինիսիուս Ժունիորի բանակցությունները մտել են փակուղի
08.11.2025
93 0

Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է հեռանալ ակումբից, հաղորդում է El Chiringuito TV–ն։

25–ամյա բրազիլացու հետ բանակցություններում առաջընթաց չկա։ «Արքայական ակումբը» 150 միլիոն եվրո է գնահատում նրան և չի պատրաստվում բաց թողնել ավելի էժան գնով։

Անձամբ Վինիսիուսը սկսել է կարիերան այլ ակումբում շարունակելու տարբերակներ որոնել։ Եթե նա որոշի հեռանալ Մադրիդից, ապա առավել հավանական է, որ կտեղափոխվի Անգլիայի Պրեմիեր Լիգա։

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուս Ժունիորն ակումբային մակարդում մասնակցել է 14 հանդիպման, դարձել 5 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված