• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Կարիմ, «Ոսկե գնդակ». «Ռեալի» երկրպագուներն աջակցել են Բենզեմային

Լուրեր

«Կարիմ, «Ոսկե գնդակ». «Ռեալի» երկրպագուներն աջակցել են Բենզեմային
02.12.2021
2965 0

Մադրիդի «Ռեալի» երկրպագուներն աջակցել են Կարիմ Բենզեմային՝ Լա լիգայի 9-րդ տուրից հետաձգված խաղում կայացած «Ատլետիկի» դեմ հանդիպման ժամանակ (1-0):

Խաղի ընթացքում երկրպագուները գոչել են՝ «Կարիմ, «Ոսկե գնդակ»։ Ֆուտբոլիստը պատասխանել է ծափողջյուններով։

Բենզեման 4-րդն էր «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում։ Մրցանակին արժանացավ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին՝ կարիերայում 7-րդ անգամ։


Ամենակարդացված