• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Մարսելո. «Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է լինել «Ռեալի» ավագը»

Լուրեր

Մարսելո. «Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է լինել «Ռեալի» ավագը»
10.07.2021
2967 0

Պաշտպան Մարսելոն, որը «Ռեալի» ավագն է Սերխիո Ռամոսի հեռանալուց հետո, խոսել է զգացողությունների մասին։

«Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է լինել «Ռեալի» ավագը։ Ես ինձ երջանիկ եմ զգում։

Ես ամեն օր մեծագույն եռանդով եմ արթնանում լոկ այն մտքից, որ «Ռեալում» եմ։ Եվ ամեն մրցաշրջանի հետ եռանդը մեծանում է։

Անհամբերությամբ եմ սպասում մրցաշրջանի մեկնարկին։ Ամեն տարի ես ավելի շատ բան եմ իմանում, միշտ ինչ-որ սովորելու բան կա։ Եվ այն, որ ես հիմա ավագ եմ՝ իրականացված երազանք է»,- ասել է Մարսելոն։