• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • ՄՅՈՒ-ի երկրպագուները «գրոհել» են Վարանի ինստագրամյան էջը

Լուրեր

ՄՅՈՒ-ի երկրպագուները «գրոհել» են Վարանի ինստագրամյան էջը
09.07.2021
3288 0

ՄՅՈՒ-ի երկրպագուները կարծում են, որ «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը պարտադիր պետք է իրենց ակումբ տեղափոխվի։ Ծայրահեղ դեպքում, այդպես են կարծում անգլիական ակումբի համակիր բազմաթիվ ինստագրամյան օգտատերեր։


Ֆրանսիացին հանգստից լուսանկար է հրապարակել, և մեկնաբանությունների բաժնում բազմաթիվ են ՄՅՈՒ-ի երկրպագուների՝ իրենց սիրելի ակումբ տեղափոխվելու խնդրանքները։

«Յունայթեդը» սպասում է քեզ»

«Արի «Յունայթեդ» ու պայմանագիր կնքիր»

«Բարի գալուստ ՄՅՈՒ»

«Արի Յունայթեդ», եղբայր»

«Այո, ՄՅՈՒ-ն քեզ է սպասում հանգստից հետո, ընկեր»

«Վայելիր հանգիստդ, իսկ հետո տեղափոխվիր «Օլդ Թրաֆորդ»