• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալում» դեմ չեն, եթե Մարսելոն նման որոշում կայացնի

Լուրեր

«Ռեալում» դեմ չեն, եթե Մարսելոն նման որոշում կայացնի
23.04.2021
3139 0

Մադրիդի «Ռեալի» ձախ եզրային պաշտպան Մարսելոն վերջին երկու խաղերում մեկնարկային կազմում էր և լավ տպավորություն թողեց «Խետաֆեի» ու «Կադիսի» դեմ մրցավեճերում։

Այդ խաղերը թիմի փոխավագին հնարավորություն տվեցին կրկին թիմի կարևոր ֆուտբոլիստ զգալ։ Առաջիկա «Բետիսի» դեմ խաղում բրաիլացին մեծ հավանականությամբ կրկին խաղադաշտում կլինի։

Ինչ վերաբերում է նրա ապագային, ապա հայտնի է, որ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականին ու, եթե 32-ամյա ֆուտբոլիստը որոշի մինչև պայմանագրի ավարտ մնալ, ակումբում դեմ չեն լինի այդ տարբերակին։