• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալը» 9-ից 7 դեպքերում չի անցել եվրագավաթների հաջորդ փուլ, երբ տանը ոչ-ոքի է խաղացել

Լուրեր

«Ռեալը» 9-ից 7 դեպքերում չի անցել եվրագավաթների հաջորդ փուլ, երբ տանը ոչ-ոքի է խաղացել
29.04.2021
3092 0

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Ռեալը» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «Չելսիի» հետ։

Տնային ոչ-ոքին որպես եվրագավաթայի առաջին խաղի արդյունք, «Ռեալին» միայն 9-ից 2 դեպքում է հաջողվել անցնել հաջորդ փուլ։

2012/13 մրցաշրջանում մադրիդցիները ՉԼ-ի 1/8 եզրափակիչում, արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեցին ՄՅՈՒ-ին, իսկ մինչ այդ 1-1 հաշվով էր ավարտվել հանդիպումը։ 1999/2000 մրցաշրջանում «Ռեալը» ՉԼ-ում, քառորդ եզրափակիչում ՄՅՈՒ-ի հետ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց, իսկ հետո 3-2 հաշվով հաղթեց հյուրընկալվելիս։

«Չելսիի» դեմ պատասխան խաղը կկայանա մայիսի 5-ին։