• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Վինիսիուս Ժունիորը՝ 2022 թվականին «Ոսկե գնդակը» նվաճելու շանսերի մասին

Լուրեր

Վինիսիուս Ժունիորը՝ 2022 թվականին «Ոսկե գնդակը» նվաճելու շանսերի մասին
09.12.2021
3064 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է 2022 թվականին «Ոսկե գնդակը» նվաճելու շանսերից։

«Դրա համար ես պետք է քրտնաջան աշխատեմ։ Պետք է շարունակել հանդես գալ «Ռեալի» կազմում, ցուցադրել լավ խաղ ու մշտապես ներդնել առավելագույն ջանքերը։

Եթե ես շարունակեմ խաղալ այնպես, ինչպես հիմա, իհարկե, կարող եմ նվաճել «Ոսկե գնդակը», բայց ամենակարևորը թիմային տիտղոսներն են։ «Ռեալի» հետ ցանկանում եմ բազմաթիվ տիտղոսներ նվաճել»,- ասել է Վինիսիուսը։

Այս մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 12 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։