• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Չնայած գրավիչ առաջարկին՝ Ռամոսը հրաժարվել է «Արսենալ» տեղափոխվել

Լուրեր

Չնայած գրավիչ առաջարկին՝ Ռամոսը հրաժարվել է «Արսենալ» տեղափոխվել
09.07.2021
2673 0

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը հրաժարվել է «Արսենալ» տեղափոխվել՝ չնայած անգլիական ակումբը ՊՍԺ-ից առավել լավ ֆինանսական առաջարկ է կատարել։

35-ամյա ֆուտբոլիստը փարիզցիների հետ 2 տարվա պայմանագիր է կնքել՝ տարեկան 12 մլն եվրո աշխատավարձով։ Իսպանացին նաև ստորագրության համար բոնուս է ստացել, որի հետ միասին նրա աշխատավարձը կկազմի տարեկան մոտ 15 մլն եվրո։

«Արսենալը» Ռամոսին առաջարկել է 2 տարվա պայմանագիր, սակայն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Բացի այդ, լոնդոնցիները նրան պատրաստ են եղել վճարել տարեկան 17 մլն եվրո աշխատավարձ։

Սակայն, ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, ֆուտբոլիստը մերժել է առաջարկը, քանի որ ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում։