Լուրեր

Պոգբա. «Այո՛, «Ռեալում» խաղալն իմ երազանքն է»
09.10.2020
198 0

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոստովանել է, որ կցանկանար տեղափոխվել «Ռեալ»:

«Այո, դա իմ երազանքն է: Կարծում եմ՝ բոլոր ֆուտբոլիստներն էլ կցանկանային հանդես գալ «արքայական» ակումբում: Սակայն, այս պահին իմ բոլոր մտքերը կապված են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Դեռևս ակումբի հետ չենք խոսել պայմանագրի երկարաձգման մասին»,- ֆրանսիացու խոսքերը փոխանցում է Marca-ն:

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Պոգբան անցկացրել է 3 հանդիպում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված