• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Մեկը՝ Բենզեմային, մյուսը՝ Մբապեին. Ռոնալդուն 2 մարզաշապիկ է փոխանակել ֆրանսիացիների դեմ խաղում

Լուրեր

Մեկը՝ Բենզեմային, մյուսը՝ Մբապեին. Ռոնալդուն 2 մարզաշապիկ է փոխանակել ֆրանսիացիների դեմ խաղում
24.06.2021
3309 0

ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլի վերջին տուրում Պորտուգալիան ու Ֆրանսիան մրցեցին միմյանց հետ: Հանդիպումն ավարտվեց գոլառատ ոչ-ոքի՝ 2-2: Երկու հավաքականներն էլ նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր:

Պորտուգալացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն՝ կրկնելով միջազգային ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուի ցուցանիշը(109 գոլ), իսկ ֆրանսիացիների կազմում դուբլ ձևակերպեց «Արքայական ակումբի» հարձակման առաջատար Կարիմ Բենզեման:

«Ռեալի» համար ուշագրավ էին ոչ միայն այս գոլերը, այլև այն, որ Ռոնալդուն մարզաշապիկ փոխանակեց Կարիմ Բենզեմայի հետ առաջին կեսից հետո, իսկ խաղից հետո պորտուգալացին մարզաշապիկ է փոխանակել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ:

Հիշեցնենք, որ «Ռեալն» ակտիվորեն հետաքրքրված է ֆրանսիացու ծառայություններով, և հավանականությունը մեծ է, որ Մբապեն իր կարիերան կշարունակի «սերուցքայինների» կազմում:

Հավելենք՝ խաղից հետո Բենզեման նույնպես 2-րդ մարզաշապիկն է փոխանակել, այս անգամ՝ «Ռեալի» նախկին պաշտպան Պեպեի հետ:

Robbie Raul, Realmadrid.am


Ամենակարդացված