• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Հետաքրքիր վիճակագրական տվյալներ «Ռեալ»-«Օսասունա» խաղից հետո

Լուրեր

Հետաքրքիր վիճակագրական տվյալներ «Ռեալ»-«Օսասունա» խաղից հետո
02.05.2021
2123 0

Լա լիգայի 34-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Օսասունային»։ Ներկայացնում ենք որոշ հետաքրքիր

1. «Օսասունայի» դարպասն ուղարկված գնդակը առաջինն էր Միլիտաոյի համար Լա լիգայի շրջանակներում։ Սա, ընդհանուր, բրազիլացու երկրորդ գոլն էր «արքայական» ակումբի կազմում (նախքան այդ, նա «Ալկոյանոյին» է գոլ խփել գավաթի շրջանակներում):

2. Միլիտաոն ու Կազեմիրոն դարձան առաջին բրազիլացիները (պաշտպանողական ոճի ֆուտբոլիստներ) 2015 թվականից ի վեր, որ Լա լիգայի նույն խաղում գոլ են խփում։

 3. «Ռեալը» 12-րդ անընդմեջ տնային հաղթանակը տարավ «Օսասունայի» նկատմամբ Լա լիգայում։ 

 4. «Ռեալը» Լա լիգայի 4 խաղ է, ինչ գոլ բաց չի թողել։

 5. «Ռեալը» 19 խաղ անընդմեջ պարտություն չի կրել։


Ամենակարդացված