• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • The Best 2020 . Հայտնի է՝ որ դարպասապահի օգտին է քվեարկել Մեսսին

Լուրեր

The Best 2020 . Հայտնի է՝ որ դարպասապահի օգտին է քվեարկել Մեսսին
19.12.2020
2436 0

«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին The Best 2020 մրցանակաբաշխության «լավագույն դարպասապահ» անվանակարագում քվեարկել է ՊՍԺ-ի առաջին համար Կեյլոր Նավասի օգտին:

Արգենտինացին կոստառիկացուն վեր է դասել Մանուել Նոյերից և Յան Օբլակից:

Հիշեցնենք, որ Կեյլոր Նավասը Չեմպիոնների լիգայի 3 գավաթ էր նվաճել «Ռեալի» հետ, որից հետո տեղափոխվել էր փարիզյան ակումբ:

Հատկանշական է, որ Մեսսին չի քվեարկել «Զամորայի» անվան մրցանակը հաղթած Տիբո Կուրտուայի կամ իր խաղընկեր Մարկ-Անդրե տեր Շտեգենի օգտին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված