• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կրոսի մասնակցությունը հաջորդ խաղին կասկած է հարուցում

Լուրեր

Կրոսի մասնակցությունը հաջորդ խաղին կասկած է հարուցում
27.09.2020
1790 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը «Բետիսի» դեմ հանդիպմանը վնասվածքի պատճառով փոխարինվել է՝ առաջին կեսին ավելացված ժամանակի 1-ին րոպեին իր տեղը զիջելով Լուկա Մոդրիչին:

Իսպանական AS-ը տեղեկություն է հրապարակել, ըստ որի՝ գերմանացի կիսապաշտպանը ազդրի կամ մկանային վնասվածք ունի:

Կրոսի մասնակցությունը «Ռեալի» առաջիկա խաղին, որը կայանալու է սեպտեմբերի 30-ին «Վալյադոլիդի» դեմ, հարցականի տակ է:

Ավելի մանրամասն տեղեկություն կլինի բուժզննումից հետո:

Fenomeno, Realmadrid.am