Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին թիմ հրավիրելու տարբերակը։
CaughtOffside–ի հաղորդմամբ՝ 22–ամյա ֆուտբոլիստը դեռ չի կարողանում ամբողջովին հարմարվել Պրեմիեր լիգային։
Վիրցով հետաքրքրված է «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն, որը նրա հետ համատեղ աշխատել է «Բայերում»։
«Ռեալում» մտադիր են փոխանակություն առաջարկել՝ «Լիվերպուլ» է ուղևորվում Ռոդրիգոն, իսկ հակառակ ուղղությամբ գալիս է Վիրցը։
Transfermarkt–ը 130 միլիոն եվրո է գնահատում Վիրցի տրանսֆերային արժեքը, իսկ Ռոդրիգոյին՝ 80 միլիոն եվրո։
Հայերեն