«Լիոնը» շարունակում է բանակցություններ վարել «Ռեալի» հետ՝ Էնդրիկի վարձակալության հարցում, հաղորդում է ESPN Brasil–ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆրանսիական ակումբը կվճարի բրազիլացու աշխատավարձի 50 տոկոսը՝ 200 հազար եվրո։ Մնացած մասը կվճարի «Ռեալ Մադրիդը»։
Այս մրցաշրջանում Էնդրիկը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 11 րոպե։ Նրա պայմանագիրն «Արքայական ակումբի» հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականը։
Հայերեն