Լուրեր

«Ռեալի» երկրպագուները դժգոհ են
11.04.2024
2174 0

Մադրիդի «Ռեալի» որոշ երկրպագուներ փոխել են վերաբերմունքը Բելինգեմի նկատմամբ, հաղորդում է Relevo–ն։

Եթե նախկինում նա երկրպագուների մոտ էյֆորիա էր առաջացնում, ապա հիմա՝ նյարդայնություն։ «Սերուցքայինների» երկրպագուների զգալի մաս կարծում է,որ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը վատագույնն էր կիսապաշտպանի համար իսպանական ակումբի կազմում։

20–ամյա ֆուտբոլիստը չէր կարողացել հարմարվել այն դերին, որը Անչելոտին պատրաստել էր նրա համար այդ խաղում, ինչի հետևանքով բրիտանացին հաճախ էր կորցնում գնդակը՝ այդ թվում վտանգավոր դիրքերում։