Լուրեր

Ռաուլը խոստացել է վերադառնալ «Ռեալ»
10.09.2025
837 0

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը, որը նախկինում «սերուցքայինների» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչն էր, հայտարարել է, որ պատրաստ է ապագայում վերադառնալ «Արքայական ակումբ»։

«Ես այն ակումբում էի, որտեղ կցանկանայի լինել, որտեղ իմ տունն էր, և ես գիտեմ, որ կվերադառնամ այնտեղ, երբ ժամանակը գա, սակայն մյուս անգամ»,– Ռաուլի խոսքը մեջբերում է Madrid Universal–ը։

Հիշեցնենք, որ 48–ամյա Ռաուլը «Ռեալի» երիտասարդական թիմից հեռացել է 2025 թվականից և հիմա առանց աշխատանքի է։